ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Որոշել են գլխացավանք ստեղծել քաղաքացիների համար». Մարատ Եգանյան
13:36, 15.07.2024 | mamul.am
3153 | 0

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Այ երբ ես խոսում եմ ներկայիս իշխանությունների ապուշության, տգիտության, անշնորհքության կամ նույնիսկ էշության մասին, ես այ սենց երևույթներն եմ նկատի ունենում (զուտ տնտեսական առումով)։ Նայեք, 90-ին մոտ տոկոսն անցնում են այս «տուրնիկետ»-ները օգտագործելով ժետոնները, սակայն վերջերս մետրոպոլիտենի ղեկավարությունը (կամ ավելի բարձրից) որոշել են, որ դա շատ հարմար տարբերակ է բնակչության համար և որոշեցին գլխացավ ստեղծել հասարակ քաղաքացիների համար։ Ուշադրություն դարձրեք բոլոր «տուրնիկետ»-ները բացառությամբ մեկից ժետոնով չեն, այսինքն եթե ժետոնով ես փորձում օգտվել, միայն մի տեղով կարող ես անցնել։ Մյուս տեղերը չգիտես ինչի համար են բացառում ժետոնի կիրառումը, մինչդեռ զարգացած երկրներում, որոնց շարքին ՀՀ-ն չի ցանկանում դասվել, միևնույն տուրնիկետը կարող է սպասարկել և ժետոնի, և այլընտրանքային եղանակով։ Ու երբ մի ապուշ (շատ մեղմ ասված ապուշ) չինովնիկ կամ պատասխանատու այլ աշխատակից հեռուստատեսությամբ խոսա, ինքը անմեղ ու մաքսիմալ անկեղծ հայածքով ասելու է, որ իբրև թե բնակչության համար լավ բան են արել։ Իրականում իհարկե ուղղակի գլխացավանք ու անհարմարություն են պատճառել հասարակ մարդուն։ Այլ կերպ ասած հիմա 90 տոկոս մարդիկ, ով մտնում է մետրո, ստիպված է այլ եզակի «տուրնիկետով» օգտվել, իսկ դա հաճախ հանգեցնում է հերթերի ձևավորմանը։
Հ.Գ. Այ ապուշ, գոնե մի ասա, որ մարդկանց համար լավ բան ես արել։ Ասա լրացուցիչ անհարմարությունն ենք նվիրել ժողովրդին»:

Աղբյուրը` Մարատ Եգանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր