Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը։ |