ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո վերաշարադրել է իր ելույթը, որով պետք է հանդես գար հինգշաբթի՝ Հանրապետական կուսակցության համագումարում: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալությունը նշում է, որ Թրամփը կարծում է, որ «սա հնարավորություն է՝ միավորելու երկիրը և նույնիսկ ամբողջ աշխարհը»։ «Ելույթը կտարբերվի երկու օր առաջ շարադրված ելույթից»,- նշել է Թրամփը։ |