«Հին կուսակցություններն իրենց ամեն ինչն արդեն կորցրել են, վաղեմության ժամկետն անցել է: Ժողովրդի մեջ էն վստահությունն ու հավատը չկա: Ժողովուրդը հոգնել է»,- «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմ-կոմիտեի հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով ներքաղաքական թեմաներով հարցերին: «Մենք մի ազգ ենք, կլինի՝ ղարաբաղցի, սփյուռք, Հայաստան, հայը մի հատ ա, պետք է միասնական լինենք, քարը քարին դնենք, զարգացնենք, հզորացնենք»,- նշել է նա: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է արցախցիների՝ Արցախ վերադարձը, ասել է՝ անհնարին ոչինչ չկա: |