ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ֆանտաստիկ աշխատանք է կատարել Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Այս մասին The New York Post-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո։ «Այլապես ես մահացած կլինեի»,- ասել է նա՝ նշելով, որ դա տեղի կունենար, եթե գլուխն աջ չթեքեր՝ ներգաղթյալների մասին փաստաթուղթն ընթերցելու համար։ |