Եվրոմիությունը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։ «ԵՄ Խորհուրդը մինչև 2025թ․ հուլիսի 27-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին աջակցելու, Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասված է փաստաթղթում։ |