ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Ինչ անել, եթե լույսերը գնացել են». Նարեկ Մարգարյան
15:12, 15.07.2024 | mamul.am
3398 | 0

Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ անել, եթե լույսերը գնացել են
1. Մի 20 րոպե փորձել զանգել ՀԷՑ՝ զուգահեռ փնթփնթալով, որ երբեք հնարավոր չի ընկնել:
2. Անպայման համեմատել անջատումը 90-ականների հետ:
3. Զարմանալ՝ ինչպես ա ամեն անգամ դիմացի շենքում լույս լինում, իսկ ձերում ոչ:
4. Մի պահ տարակուսել, կարող կոմունալները չեք մուծել:
5. Մտնել Ֆեյսբուք ու գրել, որ լույս չունեք:
6. Մի հատ էլ հիշել 90-ականները, նույնիսկ եթե 2 տարեկան եք եղել էդ ժամանակ:
7. Հիշատակել Ավինյանին ու Նիկոլին:
8. Բողոքել լայնածավալ շինարարությունից:
9. Թերթել սոցցանցեր մինչև լույսերը կտան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր