ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո մտադիր չէ կապ հաստատել վերջինի հետ։ «Նախագահը կապ չի հաստատել Դոնալդ Թրամփի հետ։ Որևէ շփում նախատեսված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ |