Ինչպես հայտնել ենք, այսօր ընթանում է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։ Նիստին ցուցմունք է տվել նաև ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը։ Նա նշեց, որ Գարիկ Գալեյանի հետ կապված դեպքին ականատես է եղել Դատախազության շենքի դիմաց ու լսել է, որ Գարիկ Գալեյանը զանգահարել է ինչ-ոչ մեկին և ասել․ «Եկեք, Ռոման Բաղդասարյանին պրովոկացիա արեք»։ «Հետո ես հասկացա, որ այլ պլաններ էլ ունեն, խոշոր աշխատանք են տանում վարչապետի դեմ»,- ասել է նա։ Նա պատմել է, որ ինքն անձամբ չի տեսել, բայց իրենց պատմել են, որ Գարիկ Գալեյանն է իրենց վրա ջուր լցրել, որից հետո էլ սկսվել է վիճաբանությունը։ ՔՊ-ականը շեշտեց, որ 2 տարի է անցել, շատ մանրամասներ չի հիշում ու հրաժարվեց ուղիղ հարցին պատասխանել,թե արդյոք հնչել է սեռական բնույթի հայհոյանք։ |