ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Այ էդքան լկտի, այլանդակ արարած է դա». Աստղ Գալեյանը` Ռոման Բաղդասարյանի մասին
20:24, 15.07.2024 | mamul.am
3920 | 1

«Դատական նիստը նման էր կրկեսի: 2 տարի առաջ իրենց տված ցուցմունքները լրիվ ուրիշ բան էին, հիմա ուրիշ բան են ասում: Անգամ առաջին վկան` Մանվել Հարությունյանը, այնքան էր կասկածում իր ասածին, որ պնդեց` ցույց տան` ինքը ձեռագի՞ր վկայություն է տվել, թե՞ տպագիր: Այստեղից ենթադրելի է, որ իր փոխարեն գրել են այդ ամենը, ինքն էլ տակն ստորագրել է»,- դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը:

Ըստ նրա, ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը լավ թիկունք ունի, «Պետությունն իր թիկունքին է, իրեն լավ էր զգում: Սակայն նրա ասածների մեջ էլ անհամապատասխանություններ կային»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ռոման Բաղդասարյանը դատարանում հնչեցրել է, թե ինքն այցելել է զոհվածների՝ շուրջ 1400 ընտանիքների, բոլորը նորմալ ընտանիքներ էին, Աստղ Գալեյանը չկարողացավ զսպել զայրույթը․ «Տո այ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման արտահայտություն ես անում։ Մյուս զոհվածների ընտանիքները գիտե՞ս, որ նրանց համարում ես բարձունքում, մեզ էլ` ցածրում։ Որ մենք քեզ հետ չենք փաթաթվում, սպիտակ շորեր հագած չենք նկարվում, մենք շատ վատն ենք, իսկ նրանք լա՞վն են։ Իսկ թող հարցնի` ես նրան թույլ կտա՞մ, որ իր ոտքն իմ տան շեմից ներս դնի։ Այս դատարանը պետք է իրենից հետո ախտահանվի: Այ էդքան լկտի, այլանդակ արարած է դա: Կարո՞ղ ա չենք տեսել արցախցիների հանդեպ նրա լկտի հայտարարությունները, արցախցու օրը պիտի ընկնես, նիկոլական կլանի ներկայացուցիչ:

Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը ցուցմունք է տվել զոհված զինծառահողի հոր` Գարիկ Գալեյանի դեմ:

«Այ էդքան լկտի, այլանդակ արարած է դա». Աստղ Գալեյանը` Ռոման Բաղդասարյանի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
13:36, 19.09.2024
1315 | 1
դեպի վեր