ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին անգամ մահափորձից հետո հայտնվել է հանրության առջև՝ վիրակապած ականջով։ Նա ելույթ է ունեցել Միլուոկիում՝ Հանրապետական կուսակցության համագումարում, հաղորդում է Reuters-ը։ Ներկաները վանկարկել են՝ «Պայքարի՛ր, պայքարի՛ր, պայքարի՛ր»․ այս խոսքերը Թրամփն ասել է հանրահավաքի ժամանակ՝ մահափորձից հետո վեր բարձրացնելով բռունցքը։ |