Գործարար Իլոն Մասքը խոստացել է ամսական մոտ 45 մլն դոլար հատկացնել նոր կոմիտեին, որն աջակցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Բացի այդ, ըստ թերթի տեղեկությունների՝ այս կոմիտեին աջակցում են Palantir Technologies-ի համահիմնադիր Ջո Լոնսդեյլը, մարզիկներ, ձեռնարկատերեր երկվորյակ Ուինքլվոսները, ինչպես նաև Կանադայում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆթը (2019թ․ Թրամփը նրան առաջադրել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում) և նրա ամուսինը՝ միլիարդատեր Ջո Քրաֆթը, որը գլխավորում է Alliance Resource Partners-ը:
|