Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել Է ԵՀ կոլեգիայի այցը Հունգարիա և նվազեցրել ներկայացուցչության մակարդակը ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական նիստերում, տեղեկացնում է Euronews-ը։ «Եվրոհանձնաժողովը որոշել է բոյկոտել ԵՄ Խորհրդում Հունգարիայի կիսամյակային նախագահությունը՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվաև Պեկին ոչ միանշանակ այցերին, որոնք շատերը համարել են վիրավորանք դաշինքի քաղաքական միասնությանը»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
|