ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նախատեսվում է զարգացնել տրանսպորտային միջանցքները»․ Պուտին
12:54, 16.07.2024 | mamul.am
3467 | 0

Հուսալի ճանապարհները Ռուսաստանի տնտեսության աճի առանցքային պայմաններից են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մ-11 «Նևա» մայրուղու 155-րդ կմ-ին՝ Տվերի Հյուսիսային շրջանցման բացման արարողության ժամանակ։

«Տրանսպորտը, լոգիստիկան միշտ էլ հիմք են, հիմք՝ տնտեսական ակտիվության, հետևաբար, նաև կյանքի որակի բարձրացման համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ նախատեսվում է «Ռոսիա» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների զարգացում, ճանապարհային ցանցի զարգացում բոլոր քաղաքներում և գյուղական վայրերում։

«Բացելով ճանապարհային նոր հատվածներ՝ ՌԴ-ն ևս մեկ քայլ է կատարում լոգիստիկայի և տրանսպորտային նոր միջանցքների ամրապնդման ուղղությամբ»,- հավելել է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր