ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Ստուգվել է 520 մեքենա, բաժին տեղափոխվել` 54 անձ
14:36, 16.07.2024 | mamul.am
2281 | 0

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։
3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:
Ուժեղացված ծառայությունները կազմակերպվում են պարբերաբար»:

Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ Ստուգվել է 520 մեքենա, բաժին տեղափոխվել` 54 անձ
Կիսվի՛ր այս նյութով՝
11:30, 04.10.2024
958 | 0
դեպի վեր