ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
15:06, 16.07.2024 | mamul.am
3575 | 0

Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց։ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է, դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց 10 մլն դրամ գրավով։
Լրագրողները հետաքրքվեցին հետագա անելիքների, պաշտոնին վերադառնալու վերաբերյալ, հարցերին ի պատասխան նա ասաց․ «2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցեմ, որպեսզի հասկանանք մեր անելիքները։ Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ ասեմ իմ պաշտոնն ինձնից տարել են։ Ընտրվելուց հետո ամեն ինչ արել են, որ չստանձնեմ իմ պարտավորությունները։ Պետք է հասկանանք մեր հետագա գործունեությունը ինչպես ենք ծավալում։ 2 տարի 7 ամիս քաղաքում տապալվել է տեղական ինքնակառավարաման աշխատանքը»,-ասաց Ասլանյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում եղել են քաղբանտարկյալների կողքին։

Ասլանյանը՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր