Օհայո նահանգից սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում «աղետ» կդառնա Ուկրաինայի համար, գրում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային։ «Դա աղետ է Ուկրաինայի և Եվրոպայի համար»,- թերթը մեջբերում է նրա խոսքը։ Politico-ն նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակն ընտրություններում արդեն խուճապ է առաջացրել Եվրոպայում, իսկ Վենսի՝ որպես փոխնախագահի թեկնածու առաջարկելը «լրացուցիչ հարցեր է առաջացրել» հնարավոր նոր վարչակազմի՝ Ուկրաինային աջակցելու հանձնառության վերաբերյալ։
|