Ռուս զինծառայողներին, որոնք առաջինը կխոցեն ամերիկյան F-15 կամ F-16 կործանիչները, կվճարեն 15 մլն ռուբլի: Այս մասին ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է «ՖՈՐԵՍ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Իլյա Պոտանինը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ Նիդերլանդներն ու Դանիան ձեռնամուխ են եղել Կիևին F-16 կործանիչների փոխանցմանը: |