Վաշինգթոնը կոչ է անում իր դաշնակիցներին պատրաստվել տևական պատերազմների, և ոչ միայն Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՆԱՏՕ-ին այլևս բավարար չէ Ուկրաինայի անօրինական իշխանության կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծած պատերազմը. ԱՄՆ-ն շարունակում է սրել իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։ |