Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանակն է մեծացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածից մնացած պատանդներին վերադարձնելու համար, գրում է РИА Новости-ն։
«ՀԱՄԱՍ-ը ճնշման տակ է, քանի որ մենք հարվածում ենք նրան, չեզոքացնում բարձրաստիճան հրամանատարներին և ոչնչացնում հազարավոր ահաբեկիչների: Ժամանակն է է՛լ ավելի մեծացնել ճնշումը, տուն վերադարձնելու բոլոր առևանգվածներին՝ ինչպես ողջ, այնպես էլ մահացած, հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»,- ասել է նա։