ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մեկ տարուց»․ Իվանիշվիլի
10:24, 17.07.2024 | mamul.am
3253 | 0

Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մեկ տարուց ոչ ուշ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Պատերազմը, որն ընթանում է Ուկրաինայում, կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարուց, իսկ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»,- ասել է նա՝ կուսակցության նախընտրական արշավի պաշտոնական բացման ժամանակ:

Իվանիշվիլին նշել է, որ այն ժամանակ, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտվեն, Թբիլիսիի և Բրյուսելի, ինչպես նաև Վաշինգթոնի միջև գոյություն ունեցող թյուրըմբռնումը կվերանա, և Վրաստանը կդառնա «գլոբալ քաղաքականության խաղացողների համար հետաքրքրության բոլորովին այլ առարկա»: Նրա խոսքով՝ մեկ տարի անց հիմնովին կփոխվեն ինչպես գլոբալ ու տարածաշրջանային շահերը, այնպես էլ Վրաստանի հետ կապված ծրագրերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր