ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցների կողմնակից չէ։ Այս կերպ նա մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ Վաշինգթոնի ներկայիս քաղաքականությունը։ «Ես չեմ սիրում պատժամիջոցներ»,- ասել է նա՝ Bloomberg-ին տված հարցազրույցում: Ինչպես նշում է գործակալությունը, Թրամփը հասկացրել է, որ հավասարապես սառը վերաբերմունք ունի Թայվանը մայրցամաքային Չինաստանի հնարավոր ներխուժումից պաշտպանելու գաղափարին և Ուկրաինայում հատուկ գործողության համար Ռուսաստանին պատժելու փորձերին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի թշնամիները չեն լինի «խելամիտ նախագահի» օրոք։ |