Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ գագաթնաժողովին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի՝ ՄԹ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ միջազգային մի շարք գործընկերների հետ։ |