ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«10 տարուց Ուկրաինա չի լինի»․ Մեդվեդև
12:00, 17.07.2024 | mamul.am
3503 | 1

Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ արդեն 2034թ․, այդ թվականին նրան խոստանում են ընդունել ՆԱՏՕ-ում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։

«Իզուր չէ, որ բոլորովին վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը բացահայտ ասաց, որ լավ սցենար է համարում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին 2034թ., այսինքն՝ երբեք»,- ասել է Մեդվեդևը։

«Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները չեն լինի իրենց պաշտոններում, ոմանք էլ մահացած կլինեն»,- հավելել է Մեդվեդևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր