Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել է բոլոր 16 քրեական մեղադրանքներով, որոնց նա առերեսվել է, այդ թվում՝ կաշառակերության համար, Մանհեթենի դաշնային դատարանում կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Դեմոկրատներ, ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուքերը կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ։ 70-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում, որոնք ներառում են նաև Եգիպտոսի կառավարության գործակալի անօրինական գործողությունները, արդարադատությանը խոչընդոտելը, խարդախությունը և շորթումը: Դատավճռից հետո Մենենդեսը դատարանի շենքի մոտ լրագրողներին ասել է, որ բողոքարկելու է վճիռը, իսկ հրաժարականի վերաբերյալ հարցերին չի պատասխանել: |