ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+30 °C
«Տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել»․ քաղաքապետարան
12:06, 17.07.2024 | mamul.am
2035 | 0

Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար՝ քաղաքապետարանի հերթական ստուգայցը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը»,-հայտնում են քաղաքապետարանից՝ նշելով, որ բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել:
«Ցանկալի չէ գետնից գնել, հակահիգիենիկ է»,-ասում են անցորդները։
«Բոլորը դնում են, մենք էլ ենք դնում, մարդ կա հարկ չի մուծում՝ փողոցում առևտուր է անում, ես իմ խանութի դիմացն եմ ընդամենը մի շարք դրել»,-ասաց տնտեսվարողներից մեկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր