ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +21 °C ... +26 °C Վաղը`+34 °C
«Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թ-ից շուտ չի լինելու»․ Իոաննիսյան
14:36, 17.07.2024 | mamul.am
1222 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.
1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
2. Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ.-ի կողմից։
5. Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր