ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դեպի խաղաղություն ուղիղ ճանապարհն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն է»․ Շառլ Միշել
14:54, 17.07.2024 | mamul.am
2976 | 0

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ «խաղաղ առաքելության» վերաբերյալ նամակի՝ հայտարարել է, որ Ուկրաինայի մասին ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Միշելը նշել է, որ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը դեր չի խաղում միջազգային ասպարեզում կազմակերպության ներկայացուցչությունում, և դրա համար ԵԽ-ն չի լիազորել Հունգարիային։ Նա նաև հերքել է Օրբանի այն պնդումը, թե ԵՄ-ն, իբր, «ռազմական քաղաքականություն» է վարում։ Շառլ Միշելը նշել է, որ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան՝ ինքնապաշտպանության իրավունքն իրացնող զոհ: Ուստի, նրա խոսքով, դեպի խաղաղություն ուղիղ ճանապարհն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր