Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրատռումը․ «Արդեն երկար ժամանակ է հոսանքազրկված ենք:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ժամանակակից կապի բոլոր հասանելի միջոցներով փորձում ենք կապվել Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի հետ:
Արդեն երկար ժամանակ է կազմակերպությունն անհասանելի է:
Արդեն երկար ժամանակ է, չնայած աշխատանքային օր է, ինչ փակ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանների սպասարկման գրասենյակը:
Փաշինյան Նիկոլ ինչպե՞ս ես, Գերմանիայում գոնե լույս կա՞»: