ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հին Բաբելոնի և Հնդկաստանի օրենքները, Հին Կտակարանն ու Ղուրանը միջուկային զենք կիրառելու իրավունք են տալիս ՌԴ-ին»․ Մեդվեդև
17:30, 17.07.2024 | mamul.am
3767 | 0

Հին Բաբելոնի և Հնդկաստանի օրենքները, Հին Կտակարանն ու Ղուրանն իր հակառակորդների դեմ միջուկային զենք կիրառելու իրավունք են տալիս Ռուսաստանին։ Այս մասին aif.ru-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

««Ակն ընդ ական, ատամն ընդ ատամ» սկզբունքը պատմական բնույթ է կրում։ Այն ամրագրված է Համուրաբիի օրենքներում, Մանուի օրենքներում, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարիքին երբեմն պետք է պատասխանել չարիքով»,- ասել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը «մտածում է միլիոնավոր մարդկանց ճակատագրի մասին և գիտակցում է մարդկության առջև իր պատմական պատասխանատվությունը», բայց եթե հրաժարվի միջուկային զենքից, Ռուսաստանին «լիակատար կործանում» կսպառնա, ինչն «այդքան ցանկանում են անգլոսաքսոնական էլիտաները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր