Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է․ «Այսօր Երևանի ավագանու և քաղաքապետարանի գործընկերների հետ քննարկեցինք Երևան քաղաքում փողոցային երաժշտության կարգավորման հարցը: Քննարկման արդյունքում արձանագրվեցին մշակութային գործունեությունը չսահմանափակելու, զբոսաշրջությունը խթանելու և միևնույն ժամանակ փողոցային երաժշտությունը որպես գործունեության տեսակ կանոնակարգելու սկզբունքները՝ հաշվի առնելով հասարակության իրավունքներն ու ազատությունները»։ |