«Հրապարակ»-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանում։ Միջադեպի մասնակիցները Նորատուսի բնակիչներ են և Սևանի ավագանու անդամ։
Կրակոցների հետևանքով երեք ծանր վիրավոր կա, որոնցից մեկը ավագանու անդամն է։ Կրակոցները հնչել են Բոհեմիան Ռեսորթ համալիրում։ «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը նախկին ճանապարհային ոստիկանի հետ նստած է եղել, երբ նրանց է մոտեցել Արա և Ալիկ Բանդուրյանների տղաներից մեկը, սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել են կրակոցները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։