Չեխիայի գործող կառավարությունը՝ Պետր Ֆիալայի գլխավորությամբ, պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության՝ ձեռք բերելով ամերիկյան 24 գերձայնային F-35 կործանիչների խմբաքանակ։ Այս մասին Parlamentni Listy պարբերականին ասել է Չեխիայի նախկին վարչապետ, «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) շարժման ղեկավար Անդրեյ Բաբիշը։ «Ֆիալայի կառավարությունը երազում է Ռուսաստանի հետ պատերազմի մասին, հավանաբար, F-35-ների օգտագործմամբ, որոնք պետք է հայտնվեն միայն 11 տարի անց»,- ասել է նա։ Հունվարին Չեխիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են կնքել 24 գերձայնային F-35 կործանիչների գնման շուրջ, որի ընդհանուր ծախսերը կկազմեն 150 մլրդ կրոն (մոտ 6,5 մլրդ դոլար): |