ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի գործարար Իլոն Մասքին մեղադրել է այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները գնելու փորձի մեջ։ «Ես հոգնել եմ նրանից, որ Իլոն Մասքն ու նրա հարուստ ընկերները փրոձում են գնել այս ընտրությունները»,- X-ում գրել է Բայդենը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մասքը խոստացել է ամսական մոտ 45 մլն դոլար հատկացնել նոր կոմիտեին, որն աջակցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին։
|