Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։ Европейская правда-ի հաղորդմամբ՝ նախատեսված են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ և անվտանգության վերաբերյալ նոր համաձայնագրերի ստորագրում: Այցի ընթացքում կստորագրվի նաև ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր։ |