ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ»․ Ստեփան Դանիելյան
15:48, 18.07.2024 | mamul.am
1883 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, Հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:
Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Իմ կարծիքով երկու կողմն էլ ճիշտ են ասում: Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը:
Հանդիպման նախաձեռնությունը Բրիտանական կողմինն է եղել և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար:
Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում, և պետք է շահագրգռված լինի Միջին Միջանցքի հարցով, այսինքն Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Արդյունքում միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր