Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է, որ «ԵՄ-ի անունից հնարավոր ամեն ինչ արել է՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Վերջին ամիսներին Բրյուսելում մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ շփումների հնարավորություն»,- ասել է Միշելը։ |