ԱՄՆ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ ուղղված հարթակ, նրան ձեռնտու չէ խաղարարար առաքելությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով եմ՝ հասկանում են՝ ինչ կարժենա Արևմուտքի կեղծ շփումը։ Արևմուտքը շփվել չգիտի։ Նրանց չեն հետաքրքրում գործընկերոջ զգացմունքները»,- ասել է Զախարովան։ Անդրադառնալով հայ-ամերիկյան «Արծիվ-գործընկեր» զորավարժություններին, Զախարովան ասել է․ «Այդ զորավարժություններն ափսոսանք և անհանգստություն են առաջացնում։ Թե ինչով է ավարտվում նման «արծվային» գործընկերությունը, բոլորս գիտենք․ օգտագործում են և դեն նետում»։ |