ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը «Երկիր մեդիա»-ի եթերում խոսել է Սրբազան շարժման մասին ու ասել, որ պետք է մինչև աշուն ճիշտ օգտագործել ժամանակը․ «Ամեն օրը հաշիվ է, պետք է ճիշտ միջոցառումներ իրականացնել։ Ցավոք, մենք սովորել ենք, որ դա մատների վրա կարելի է անել, բայց վաղուց անցել են այդ ժամանակները։ Դրանք մասնագիտական աշխատանք են պահանջում․ պետք է գնահատվի իրավիճակը, նպատակը, մշակվի էդ երկուսն իրար կապող ճանապարհը։ Եթե դա արվի, վստահ եմ՝ հնարավոր է հասնել հաջողության»։ |