Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայում ռուսական հրթիռներն ու անօդաչուները խոցելու արևմտյան դաշնակիցներին ուղղված կոչը։ Այս մասին Շոլցը հայտնել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքներով ասուլիսի ժամանակ։ «Կարծում եմ՝ կա այնպիսի կոնսենսուս, որը նման քայլեր չի նախատեսում»,- Շոլցի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Շոլցը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն «շատ հստակ» դիրքորոշում ունի այդ հարցում։ Ավելի վաղ Զելենսկին՝ ելույթ ունենալով վերոնշյալ գագաթնաժողովում, արևմտյան դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինայի տարածքում խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչուները։ |