ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հանրապետական ազգային համագումարում իր ելույթի ժամանակ խոստացել է վերջ դնել միջազգային ճգնաժամներին, որոնք ստեղծել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ «Ես ավարտին կհասցնեմ յուրաքանչյուր միջազգային ճգնաժամ, որը ստեղծել է ներկայիս վարչակազմը, ներառյալ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի մասնակցությամբ սարսափելի պատերազմը, որը երբեք տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի»,- CNN-ը մեջբերում է Թրամփի խոսքը։ |