Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ
11:30, 19.07.2024 | mamul.am
3016 | 0
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին 24-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: