Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կլքի նախագահի պաշտոնը Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից ոչ շուտ։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով՝ կարելի է պայմանավորվել դիվանագիտական կարգավորման շուրջ։ Դա չի նշանակում, որ բոլոր տարածքները հնարավոր կլինի հետ վերադարձնել ուժով։ Կարծում եմ՝ կարող է օգնել դիվանագիտության ուժը»,- ասել է Զելենսկին։ |