Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը խաթարել է օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքն ամբողջ աշխարհում, գրում է Gulf News-ը։ Ամերիկյան մի շարք խոշոր ավիափոխադրողներ, այդ թվում՝ United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը, հայտնել են կապի խնդրի պատճառով թռիչքները հետաձգելու մասին։ Տեխնիկական խնդրի պատճառով աշխատանքը դադարեցրել են նաև Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանը, Իսպանիայի օդանավակայանը։ Ավստրալիայում տեխնիկական խափանման պատճառով կապի օպերատորների, բանկերի և տեղական ավիաընկերությունների աշխատանքի դադար է նկատվում: Microsoft ընկերությունում հայտարարել են, որ խափանումը, որը հանգեցրել է ավիափոխադրումների քաոսի, արդեն վերացվել է: |