ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Զանգվածային IT-խափանումն ազդել է նաև բանկերի և ԶԼՄ-ների աշխատանքի վրա
12:54, 19.07.2024 | mamul.am
2704 | 0

Տարբեր երկրների ավիափոխադրողներ, հեռուստառադիոհեռարձակող ընկերություններ, բանկեր հայտնել են Windows համակարգում գործող սարքերի խափանման պատճառով աշխատանքում խնդիրների մասին, հայտնում են BBC News-ն և The Guardian-ը։

IT-խափանումների մասին հայտնում են, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում։

Ամենից շատ տուժել է Ավստրալիան. օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել, իսկ սուպերմարկետներում քաոս է։ Մեծ Բրիտանիայում զանգվածաբար խափանվել է երկաթուղային ընկերությունների աշխատանքը, այդ թվում՝ Southern-ը, Thameslink-ը, Gatwick Express-ը և Great Northern-ը։

Բրիտանական Sky News հեռուստաալիքը անջատել է եթերը տեխնիկական անսարքությունների պատճառով։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ չի կարողացել առավոտյան եթերը հեռարձակել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր