ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Միլուոկիում Հանրապետական կուսակցության համագումարում իր ելույթն սկսել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում «անհավանական հաղթանակ» տանելու խոստմամբ։ «4 ամսից մենք անհավանական հաղթանակ կտանենք, որը կնշանավորի մեր երկրի պատմության մեջ մեծագույն 4 տարիների սկիզբը»,- խոստացել է Թրամփը։ Թրամփին ուղեկցել են նրա կինը՝ Մելանիա Թրամփը, դուստրերը, որդիները, հարսներն ու թոռները։
|