ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան
14:24, 19.07.2024 | mamul.am
2733 | 0

Իրանը մոտ ժամանակներս կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին SNN գործակալությանն ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը մինչև 2030թ․ երկարաձգել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը։ Այսպես, Թեհրանը Հայաստան է արտահանում տարեկան 360 մլն խմ գազ, դրա դիմաց՝ ներմուծում էլեկտրաէներգիա։

«Մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ առևտրի ոլորտում իրանական կողմին հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի։

Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր նշանակություն ունեցող շուկա է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր