CrowdStrike ընկերության տնօրեն Ջորջ Կուրցը հայտարարել է, որ Windows-ի հետ կապված խնդիրը, որն առաջացել է CrowdStrike ծրագրային ապահովման թարմացման պատճառով, բացահայտվել է, սկսվել է անսարքության վերացման գործընթացը։ Նրա խոսքով՝ պատճառը կիբերհարձակումը կամ անվտանգության համակարգերի խնդիրը չէ։ «CrowdStrike-ն ակտիվորեն աշխատում է խափանման հետևանքով տուժած հաճախորդների հետ։ Mac և Linux սերվերների վրա խնդիրը չի ազդել։ Սա անվտանգության խնդիր չէ կամ կիբերհարձակում։ Խնդիրը հայտնաբերվել է և շտկվել։ Մեր թիմն ամբողջությամբ մոբիլիզացվել է՝ հաճախորդների անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Կուրցը։ |