ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+30 °C
«Լոնդոնում կատարվածը որոշակի փակուղու «սկիզբ» է»․ Բադալյան
03:18, 20.07.2024 | mamul.am
3489 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տպավորությունս անշուշտ սուբյեկտիվ է, բայց Մակրոն-Փաշինյան լոնդոնյան հանդիպումը կարծես թե ի տարբերություն նրանց նախորդ հանդիպումների ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ»:

Համենայն դեպս այդ տպավորությունն էր կադրերից՝ միմյանց ողջունելուց սկսած:
Խոսքն Փաշինյան-Մակրոն սառնության կամ լարվածության մասին չէ: Չեմ կարող բացառել, որ դա էլ կա, ընդ որում վաղուց, բայց համենայն դեպս իմ տպավորությամբ ոչ թե նրանց միջև, այլ իրավիճակի սառն ու լարված բնույթի վկայությունն էր արտացոլվածը:

Կա տպավորություն, որ Բրիտանիայի մայրաքաղաքում կատարվածը որոշակի փակուղու «սկիզբ» է, որն արտացոլում է Միլլերի բնորոշումը՝ «կողմերի բարդ ու ծանր փոխզիջման» անհրաժեշտության մասին:

Ավելորդ է ասել, որ «հավասարության նշանով» հնչող այդ հայտարարությունների և մոտեցումների բեռն իրական ռեժիմում ընկնում է թույլ կողմերի վրա, և դա գիտեն ու հասկանում են բոլորը:

Մակրոնն ասում է՝ Հայաստանն ունի ինքնապաշտպանության իրավունք: Ականջ է շոյում, բայց տրամաբանական է այնքան, որքան ասելը, թե մարդն ունի շնչելու իրավունք:

Հետևաբար, այդօրինակ հռետորաբանությունից ականջի խուտուտից աչքերը երանությամբ փակելու փոխարեն, թերևս պետք է բացենք միտքը, թե ինչո՞ւ է պետք պարբերաբար ասել, որ Հայաստանն ունի «շնչելու» իրավունք:

Սա իհարկե չի վերաբերում հավերժական կենացասացներին, միտքն այստեղ անզոր է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր