Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է։ «Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Windows-ի գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է հանգեցրել։ |